Ինչպես է դասավորվել Դիսկո պարողի՝ աղբանոցում գտած դստեր կյանքը
Միտխուն Չակրաբորտին իսկապես տաղանդավոր դերասան է և մի ամբողջ սերունդի կուռք: Իր երկար ստեղծագործական ճանապարհին նա հասցրել է նկարահանվել ավելի քան 350 ֆիլմերում և Հնդկաստանի ամենաթանկ վճարվող դերասաններից էր: Միտխունը կարողացել է նաև կառուցել հրաշալի ընտանիք: Նա ունի երեք որդի և մի դուստր: Հենց նրա մասին էլ այսօր կխոսենք:
Ի տարբերություն եղբայրների՝ Դիշանին Միտխունի հարազատ դուստրը չէ: 1990 թվականին աղջկա պատմությունը տարածվել էր ամբողջ աշխարհում:
Աղջկա կենսաբանական ծնողները, որոնց ինքնությունը մինչ օրս չի պարզվել, երեխային անպետք իրի նման գցել էին աղբանոցում՝ թողնելով, որ փոքրիկը թանջամահ լինի:
Միտխունն ու կինը՝ իմանալով սարսափելի դեպքի մասին, որոշեցին երեխային որդեգրել:
Այդ օրվանից բավականին շատ ժամանակ է անցել: Աղջկա մոտ ամեն ինչ լավ է:
Դիշանին մեծացել է, նրան համարում են երկրի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը: Դիշանիի հոր երկրպագուները կարծում են, որ գեղեցկուհուն փայլուն ապագա է սպասում Բոլիվուդում:
Դիշանիիից չեն թաքցրել, որ ինքը Միտխունի հարազատ աղջիկը չէ, բայց աղջիկը երբեք տխրելու առիթ չի ունեցել: Ծնողները նրան միշտ երես են տվել, իսկ եղբայրները վերաբերվել են՝ ինչպես արքայադստեր:
#Ինչպես #դասավորվել #Դիսկո #պարողի #աղբանոցում #գտած #դստեր #կյանքը